Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 / 21 բնակարանի բնակիչ Սարգիս Սարգսյանը` ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 շենքի հյուսիս-արևելյան մասում` իր կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով տաղավարը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 / 21 բնակարանի բնակիչ Սարգիս Սարգսյանը` ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 շենքի հյուսիս-արևելյան մասում` համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, իր կողմից ինքնակամ կառուցել է 21.33քմ մակերեսով տաղավար: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ տաղավարը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 / 21 բնակարանի բնակիչ Սարգիս Սարգսյանի դիմումը` ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 շենքի հյուսիս-արևելյան մասում` իր կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով տաղավարը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 շենքի հյուսիս-արևելյան մասում` Սարգիս Ցոլակի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով տաղավարը / ներքին մակերեսը` 20.74քմ / և զբաղեցրած ու սպասրկման համար նախատեսված 30.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 շենքի հյուսիս-արևելյան մասում` Սարգիս Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով տաղավարը ճանաչել օրինական և տրամադրել ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 9 / 45 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Սարգիս Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6b52212b-3615-455b-8fc8-54cc1987b8af



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner