Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2019 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1- ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ և 16-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոցի 33 տան բնակիչ Սամվել Գևորգյանի դիմումը` առ ու վաճառքի պայմանագրով իրեն պատկանող ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող տարային պահեստի զբաղեցրած հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու, հողատարածքի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք և նոր հասցե տրամադրելու մասին` որոշում եմ.

1. Առք ու վաճառքի պայմանագրով Սամվել Գևորգյանին պատկանող ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող տարային պահեստի զբաղեցրած` ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող 829.7քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրել անհատույց սեփականության իրավունք` հողամասի առքուվաճառքի նվիրատվության, փոխանակումից հետո հողամասի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը համայնքի բյուջե վճարելու պայմանով: 2. Առք ու վաճառքի պայմանագրով Սամվել Գևորգյանին պատկանող ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 6 / 3 հասցե: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սամվել Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝06757a0f-f2f1-4c58-9b3a-1e71d0b8c1be



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner