Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2019 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 31 տան բնակիչ Ներսես Հովհաննեսի Հովհաննիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածքին` կից գտնվող 300.0քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և 950քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայինքի ղեկավարի` 10.05.2019Թ. «Սեփական գույք ճանաչելու մասին» N 261-Ա որոշումը: 2. Սեփականության իրավունքով Ներսես Հովհաննեսի Հովհաննիսյանին / ծնված` 15.01.1955թ. / պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածքը` կից գտնվող 300.0քմ մակերեսով հողատարածքը`ընդհանուր 950 քմ մակերեսով հողատարածք, որից 132.7քմ մակերեսով հողատարածք բաժնային սեփականության իրավունքով, և 950.0քմ մակերեսով հողատարածքում 1984թ.-ին կառուցված 99.93քմ ներքին մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 68.04քմ ներքին մակերեսով ընդհանուր օգտագործման բնակելի տունը, 16.91քմ մակերեսով հարթակը, 1956թ. կառուցված 8.97քմ ներքին մակերեսով մառանը և 14.50քմ մակերեսով պարիսպը, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Ներսես Հովհաննեսի Հովհաննիսյանի սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 / 1 հասցե: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ներսես Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f012452a-264d-4c0a-9898-def2470b3f5c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner