Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հունվարի 2019 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ և 42-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետերով, հիմք ընդունելով 16.01.2019թ.-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 01 արձանագրությունը` որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 21 / 20 բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է` 200000 /երկու հարյուր հազար / դրամ, ինքնակամ` առանց համապատասխան նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 24 հասցեում գտնվող առևտրի սրահին կից շինարարական աշխատանքներ կատարելու համար: 2. Առաջարկել զանցառու Դավիթ Գնդոյանին` - 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին: 3. Հանձնարարել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնին` - Դավիթ Գնդոյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների հետագա կարգավիճակը որոշելու համար գործողությունները իրականացնել ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերին և պահանջներին համապատասխան: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Գնդոյանին որոշման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner