Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 43
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2011թ. 9 ԱՄՍՎԱ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Համայնքի 2011թ. 9 ամսվա  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Համայնքի 2011թ. 9 ամսում բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 87.7%-ով, 323.2 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 283.4 մլն. դրամ: Նախորդ` 2010թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 3.3 %-ով կամ ավել  եկամուտները կազմել են 9.0 մլն. դրամ:
2010թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 95.7 %-ով / պլան 291.0 մլն. դրամ, փաստացի 278.4 մլն. դրամ /: 2010թ.նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 15.3  մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2010թ համեմատությամբ ավելացել են 5.8%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  86.6%-ով / պլան 89.4 մլն. դրամ, փաստացի 77.4 մլն. դրամ /: Նախորդ` 2010թ.նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են  32.7%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 19.1 մլն. դրամի չափով:
2011թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 15.7 %-ով / պլան 32.2մլն. դրամ, փաստացի 5.1 մլն.դրամ/, 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները  պակասել են  6.3մլն. դրամ կամ 55.4%-ով:
Համայնքի 2011թ. 9 ամսվա  բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2010թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում: Համայնքի 2011թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեի թերակատարման նման ցածր թերակատարումը պայմանավորված է հողի և հիմնական միջոցների օտարումների բացակայությամբ:

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2011թ. 9 ամսվա  բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 77.3%-ով: 343.5 մլն.դրամ  պլանային ծախսերի դիմաց փաստացի  կատարվել  է  265.5 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  78.0 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2011թ. 9 ամսվա  բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են 8 ամսվա պահանջով, 9 ամսվա փոխարեն բացառությամբ սեպտեմբեր ամսվա: Գումարների բացակայության հետևանքով թվով 11 ՀՈԱԿ սեպտեմբեր ամսվա հասանելիք ֆինանսավորումը չեն ստացել, շուրջ 17.0 մլն. դրամի չափով:  Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 87.6%-ով ( 300.7մլն.  դրամ պլան, 260.3 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 40.4 մլն. դրամ, այդ  թվում  8.4 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 10.3 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 2.4 մլն.դրամ`շրջակա միջավայրի պաշտպանություն, 1.2 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր, 17.6 մլն. դրամ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ և այլն :
2010թ. 9 ամսվա համեմատությամբ 2011թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավելին են կատարվել  0.5 մլն. դրամ կամ 0.2 %-ի չափով:
2011թ.  9 ամսվա  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 41.5 %-ով / 94.4  մլն. դրամ պլան, 39.3 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2010թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս  ծախսերը կազմել են 19.1  մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 34.0 մլն. դրամի չափով ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Համայնքի բյուջեի 2011թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2010թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:
Համայնքի 2010թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 6.7 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգում, 2.8 մլն. դրամի ճափով անձրևաջրատար ցանցի հիմնանորոգում և ասֆալտապատում, 1.5 մլն. չափով Շահումյան փողոցի վրա գտնվող գերեզմանոցի  ցանկապատի ծածկի համար, ձեռք է բերվել 0.6 մլն. դրամի չափով համակարգչային սարքավորումներ, թիվ 1 «Բողբոջ» մ/մ ՀՈԱԿ շենքի տանիքի նորոգմանն է հատկացվել 8.9 մլն. դրամ:  Կատարվել են նաև այլ ծրագրեր:
                       
                        ՊԱՐՏՔԵՐ
              Համայնքի 2011թ. բյուջեից  վճարվել է 20.4 մլն. դրամի չափով փոսային հիմնանորոգման պարտք, 0.9 մլն. դրամի չափով քարտեզագրման և չափագրման պարտք և այլն:
          
                          Ղեկավարվելով  «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`
Ընդունել ի գիտություն համայնքի 2011թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner