Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՆԿՈՒՂԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 / 14 բնակարանի բնակիչ Գոռ Ենոքյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 31.01քմ մակերեսով ավտոտնակը, 23.06քմ մակերեսով նկուղը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 / 14 բնակարանի բնակիչ Գոռ Ենոքյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 31.01քմ մակերեսով ավտոտնակ, 23.06քմ մակերեսով նկուղ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գոռ Ենոքյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 31.01քմ մակերեսով ավտոտնակը, 23.06քմ մակերեսով նկուղը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, Գոռ Գուրգենի Ենոքյանի կողմից ինքնակամ կառուցված 31.01քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 26.50քմ /, 23.06քմ մակերեսով նկուղը / ներքին մակերես՝18.39քմ / և զբաղեցրած 31.01քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, Գոռ Ենոքյանի կողմից ինքնակամ կառուցված 31.01քմ մակերեսով ավտոտնակը, 23.06քմ մակերեսով նկուղը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 1 / 7 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոռ Ենոքյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝213d4918-3a26-4b63-bc31-55c7f36d4f56



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner