Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 20 / 14 բնակարանի բնակիչ Դավիթ Դավթյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց հասցեում գտնվող հողամասի / վկայական` 1150264, տրված` 30.09.2004թ. / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 26 / 3 հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: