Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հունվարի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՄԱՆՍԱՐԴԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 54 / 25 բնակարանի բնակիչ Գոռ Մուրադյանը` ք. Սևան, Ելենովկա փողոցի 17 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 48.40քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 48.40քմ մակերեսով մանսարդը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 54 / 25 բնակարանի բնակիչ Գոռ Մուրադյանը` ք. Սևան, Ելենովկա փողոցի 17 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 48.40քմ մակերեսով ավտոտնակ, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 48.40քմ մակերեսով մանսարդ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գոռ Մուրադյանի դիմումը` ք. Սևան, Ելենովկա փողոցի 17 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 48.40քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 48.40քմ մակերեսով մանսարդը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ելենովկա փողոցի 17 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, Գոռ Ռուդոսի Մուրադյանի կողմից ինքնակամ կառուցված 48.40քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 41.43քմ /, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 48.40քմ մակերեսով մանսարդը / ներքին մակերես̀ 48.20քմ/ և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 122.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի այլ բնակելիից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Ելենովկա փողոցի 17 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, Գոռ Մուրադյանի կողմից ինքնակամ կառուցված 48.40քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 48.40քմ մակերեսով մանսարդը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Ելենովկա փողոց թիվ 15 / 3 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոռ Մուրադյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1c3a42b1-2e81-4307-9094-c948f3f89b73



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner