Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2020 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արամ Խալաֆյանի լիազոր անձ` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 23 / 25 բնակարանի բնակիչ Ռոբերտ Հարությունյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արամ Խալաֆյանին պատկանող, ք. Սևան, Իսահակյան փողոց թիվ 27 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արամ Հարությունի Խալաֆյանին / ծնված` 01.01.1967թ. / պատկանող, ք. Սևան, Իսահակյան փողոց թիվ 27 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 537.1քմ հողատարածքում 1962թ.-ին կառուցված 206.46քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 148.02քմ/, 33.42քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես` 20.18քմ/, 39.51քմ մակերեսով հացատուն-գոմ /ներքին մակերես՝ 28.35քմ/ 1980թ.-ին կառուցված 40.75քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես՝ 37.55քմ/, 1.29քմ մակերեսով պարիսպը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Արամ Հարությունի Խալաֆյանի սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Իսահակյան փողոց թիվ 27 հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Արամ Խալաֆյանի լիազոր անձ Ռոբերտ Հարությունյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝69f6f002-dddc-40c1-a463-ba09bfd4cd16



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner