Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2011Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 54-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`
Համայնքի 2011թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Վարչական բյուջե
1.      Հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար` ավելացնել 1400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 9400.0 հազ. դրամ:
2.      Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականության հողերի վարձակալության վարձավճար` ավելացնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 14600.0 հազ. դրամ
3.      Հողի իրացումից մուտքեր ավելացնել 400.0 հ. դրամ, հաստատել տարեկան 42996.4 հ. դրամ
ԾԱԽՍԵՐ
Վարչական  բյուջե
1.      Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանում / բաժին 01, խումբ 1, դաս 1 /
1.1  Հոդված 4222` արտասահմանյան գործուղումներ, պակասեցնել 500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2500.0 հազ. դրամ
1.2  Հոդված  4237`ներկայացուցչական ծախսեր, պակասեցնել 1000.0 հազ. դրամ,
       հաստատել  տարեկան 5000.0 հազ. դրամ
2.      Մշակութային միջոցառումների կազմակերպման գծով ծախսեր / բաժին 08,
խումբ 2, դաս 4, ծրագիր 51 /, որից
  2.1 Հոդված 4239 / մշակութային միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ձեռքբերում /, պակասեցնել 650.0 հ. դրամ, հաստատել տարեկան 1000.0 հ. դրամ
3.      Շրջակա միջավայրի պաշտպանություն, որից աղբահանության, սանիտարական մաքրում / բաժին 05, խումբ 1, դաս 1, հոդված 4213/ ավելացնել 1000.0 . դրամ, հաստատել տարեկան 42500.0 հ. դրամ
4.      Կապիտալ դրամաշնորհ Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամին /ՀՍՆՀ/ որպես «Սևանի թիվ 4  «Գալիք» մ/մ» ՀՈԱԿ շենքի հիմնանորոգման համար համայնքային ներդրում / բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4655/ , ավելացնել 3400.0 հ. դրամ, հաստատել տարեկան 3400.0 հ. դրամ

 

5.      Կապիտալ դրամաշնորհ պետական ոչ առևտրային կազմակերպությունն, ա/թ. Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց  ՊՈԱԿ / դպրոցի ռազմահայրենասիրական դասարանի ձևավորման համար /  / բաժին 09, խումբ 2, դաս 1, հոդված 4655/ ավելացնել 150.0 հ. դրամ, հաստատել տարեկան 150.0հ. դրամ
6.      Սոցիալական հատուկ արտոնություններ, որից նպաստներ բյուջեից / բաժին 10, խումբ 7, դաս 1, հոդված 4729/ ավելացնել 2000.0 հ. դրամ, հաստատել տարեկան 16741.7 հ. դրամ
7.      Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ, ա/թ համայնքի գերեզմանոցներում սեղանների կառուցում / բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5112/ ավելացնել 400.0 հ. դրամ, հաստատել 400.0 հ» դրամ:
8.      Հաստատել համայնքի 2011թ. բյուջեի ճշտված թիվ 1,2,3,6 հատվածները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Հատված 1
Հատված 2
Հատված 3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner