Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N 18 եզրակացությունը և ք. Երևան, Խանջյան փողոց, 49 շենք թիվ 16/1 բնակարանի բնակիչ Հասմիկ Օհանջանյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գայի փողոց թիվ 65 / 1 հասցեում գտնվող հողամասի նպատակային, գործառնական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին` որոշում եմ. 

 1. Ք. Սևան, Գայի փողոց թիվ 65 / 1 հասցեում գտնվող վկայականում նշված բնապահպանական նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության 0.225հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նպատակային նշանակության` հասարակական գործառնական նշանակության։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5020efdc-22a6-49f2-8565-046c2d4ce4a3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner