Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 24 / 16 բնակարանի բնակիչ Լաուրա Գուլոյանը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի 15 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 24.37քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 24 / 16 բնակարանի բնակիչ Լաուրա Գուլոյանը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի 15 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 24.37քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Լաուրա Գուլոյանի դիմումը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի 15 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 24.37քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի 15 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, Լաուրա Հրանտի Գուլոյանի կողմից ինքնակամ կառուցված 24.37քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 24.14քմ / և զբաղեցրած 24.37քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի 15 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, Լաուրա Գուլոյանի կողմից ինքնակամ կառուցված 24.37քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 / 13 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Լաուրա Գուլոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: