Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2019 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք. Սևան, Սունդուկյան փողոց 14 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1081.6քմ մակերեսով հողատարածը 2281.6քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու խնդրանքով: Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանի դիմումը` Սունդուկյան փողոց 14 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1081.6քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Հայրիկի Ասատրյանին /ծնված` 08.01.1955թ./ պատկանող ք. Սևան, Սունդուկյան փողոց 14 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 240քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանի սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Աշոտ Հայրիկի Ասատրյանին պատկանող ք. Սևան, Սունդուկյան փողոց 14 հասցեում գտնվող 1440քմ հողատարածքում 1970թ.-ին կառուցված 249.91քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես`169.46քմ/, 3.62քմ ակերեսով կաթսայատունը /ներքին մակերես` 2.41քմ/, 8.43քմ մակերեսով խոհանոցը, / ներքին մակերես` 5.87քմ/ 43.67քմ մակերեսով հարթակը, 14.40քմ մակերեսով աստիճանները, 1973թ.-ին կառուցված 32.28քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 27.89քմ/ 1965թ.-ին կառուցված 18.68քմ մակերեսով խորդանոց / ներքին մակերես` 14.36քմ/, 34.65քմ մակերեսով մարագը / ներքին մակերես` 29.99քմ/, 1978թ.-ին կառուցած 49.37քմ մակերեսով գոմը / ներքին մակերես` 41.48քմ/ և 74.21քմ մակերեսով պարիսպը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանին սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 հասցե: 3. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Սունդուկյան փողոց 12 հասցեում գտնվող 1440քմ հողատարածքին կից գտնվող 841.6քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 / 1 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով. հողատարածք` 841.6x372.6=313580.16 դրամ: 4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ասատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝31664c1f-ddb0-4794-bb5e-f7e104bf0378



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner