Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2020 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 24 / 6 բնակարանի բնակիչ Գոհար Ափոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 26 / 9 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 128.23քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու խնդրանքով : Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Գոհար Ափոյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 26 / 9 հասցեում գտնվող ավտոտնակի / վկայական` 05022020-05-0005 / զբաղեցրած 128.23քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Գոհար Լևիկի Ափոյանին պատկանող, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 26 / 9 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 128.23քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 37.3քմ մակերեսով / հասցե` ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 28 / 8, / վկայական` 24112020-05-0023 / ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը 1քմ- 1242 դրամ վճարելու պայմանով : 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոհար Ափոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f4249e6c-c520-4229-9076-ee22e74087f9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner