Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ` 2010Թ. ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 19-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2008-2010ԹԹ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը Սևան քաղաքային համայնքում ս / թ հուլիսի 21-24-ը ուսումնասիրեց ավագանու և համայնքի  ղեկավարի գործունեությունը ներքոհիշյալ բնագավառներում` իրավական ակտերի ընդունում, համայնքային ծառայություն, հրապարակայնություն և գործավարություն, սոցիալ-տնտեսական, քաղաքաշինություն, ենթակառուցվածքներ, ֆինանսա- տնտեսական: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացված տեղեկանքում առկա են 2.5 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփը, ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև բացթողումներն ու թերացումները, որոնք արձանագրվել են փաստաթղթային ստուգումների ժամանակ:
            Հիմք ընդունելով տեղեկանքի եզրակություն բաժինը` ընթացքի մեջ են և առաջիկայում էլ կձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ նշված թերություններն ուղղելու, ՀՀ համապատասխան օրենքների պահանջների համաձայն` աշխատանքներ իրականացնելու համար:

            Նշվեց, որ 2010թ. Սևան համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ Սևանի քաղաքապետարանում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր միջոցառումները: Այդ թվում` կատարվել է գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի բաժանում, քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է հիշեցումներ իրենց պարտադիր հարկային և պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ, համապատասխան մասնագետների միջոցով իրականացվել է հարկերի և վարձավճարների հավաքագրումներ տեղում, բազմաթիվ հայցեր են ներկայացվել դատարաններ գույքահարկի և հողի հարկի պարտքերի բռնագանձման համար:

            Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2010թ. 1-ին կիսամյակի տվյալներով սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 58.8%, 2009թ. նույն ժամանակաշրջանի 44.4%-ի դիմաց: 2010թ. համայնքի 9 ամսվա սեփական եկամուտների հավաքագրումը հասցվել է 70%-ի:

            Սակայն ձեռնարկված միջոցառումները ևս բավարար չեն եղել համայնքի բյուջեի սեփական եկամուտների ընդհանուր կատարողականի ապահովման համար` հետևյալ պատճառներով:

- Սևան համայնքի վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման գործառույթներում կատարված վերջին փոփոխությունների հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում ոչ միայն հարցականի տակ է դրվել համայնքի բյուջեի ամբողջությամբ կատարումը, այլև պարտադիր լիազորությունների մեծ մասի կատարումը:

Սևան համայնքը փաստորեն զրկվել է իր սեփական եկամուտների ուղիղ մեկ երրորդից, որը կազմում է շուրջ 37.0մլն. դրամ. դրանից  20.0մլն. Սևան համայնքի կողմից կնքված վարձակալական պայմանագրերի վարձավճարներն են /այդ պայմանագրերի փաթեթները արդեն փոխանցված են «Սևան» ազգային պարկ/, իսկ 17.0մլնը` «Սևան» ազգային պարկի կողմից համայնքի բյուջե վճարվող  վարձավճարների 30.0 տոկոսն է, / որը պարտադիր ենթակա է կատարման` համաձայն ՀՀ կառավարության 29.06.2006թ. N907-Ն և 10.12.2009թ. N 1438-Ն որոշումների պահանջներին համապատասխան /:

            Նշված եկամտային աղբյուրները ներառված են եղել Սևան համայնքի 2010թ-ի բյուջեում, ծախսերը բնականաբար կատարվել են, սակայն մինչև օրս չեն վճարվել, և համայնքում ստեղծվել են ֆինանսական լուրջ խնդիրներ: Միայն աշխատավարձի գծով պարտքերը կազմում են շուրջ 16.0մլն. դրամ, համայնքի փողոցների ասֆալտապատման և փոսային նորոգումների պարտքը` 26.0մլն. դրամ և այլն:

            Ավելին` «Հողի հարկի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների համաձայն` համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի հարկը վճարվում է այն համայնքի բյուջե, որի սահմաններում գտնվում են այդ հողերը: Բայց  ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի հարկը համայնքի բյուջե վճարելու փոխարեն 2006թ-ից այն վճարում է պետական բյուջե: Հողի հարկի տարեկան գումարը կազմում է մոտ 2.0մլն. դրամ: Փաստորեն, այս 5 տարիների ընթացքում համայնքի բյուջե չի վճարվել մոտ 10.0մլն. դրամ հողի հարկ: Մեր բազմաթիվ դիմումները, ուղղված համապատասխան պետական ատյաններին, չեն կարգավորել հողի հարկի համայնքի բյուջե վճարելու հարցը:

            Եվս մեկ կարևոր հանգամանք. 2010թ. 9 ամսում իրավաբանական և ֆիզիկական անձանցից գանձվել է 33.8մլն. դրամի չափով գույքահարկ և հողի հարկ, որի միայն 8.9մլն. դրամը, կամ 26.3%-ը բռնագանձվել է դատական կարգով, կատարվել են լրացուցիչ ծախսեր` յուրաքանչյուր դեպքով պետական բյուջե վճարելով պետական տուրքեր: Ավելին` դատարան ներկայացվող բազմաթիվ հայցերով դատարանները որոշում են կայացնում գանձել միայն վերջին 3 տարիների գույքահարկի և հողի հարկի գումարները, իսկ մնացած տարիների համար կիրառվում են վաղեմության ժամկետներ: Ստացվում է, որ 10 տարվա պարտքի համար դատարանը որոշում է բավարարել միայն վերջին 3 տարիների պարտքը` համայնքին պատճառելով մնացած 7 տարվա պարտքերի գանձման վնասը: Դատարան ներկայացվող հայցերի համար համայնքի բյուջեից վճարվում է մեծ չափերի պետական տուրքեր, սակայն համայնքը  հետ է ստանում բռնագանձման ենթակա գումարների չնչին մասը: Փաստորեն, համայնքը այս կերպ ևս ունենում է ֆինանսական կորուստներ:

            Չնայած այդ ամենին` քաղաքապետարանում շարունակվում են ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցները համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Սևանի քաղաքապետարանում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից իրականացված վարչական և ֆինանսական ուսումնասիրության արդյունքում արձանագրված թերություններն ու բացթողումներն ընդունել ի գիտություն, այսուհետ խստորեն պահպանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները և բացառել հետագա թերացումները, իսկ  համայնքային ծառայության պաշտոնների  օպտիմալացման հարցը քննարկել 2011թ. բյուջեի ընդունման ժամանակ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner