Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սուրեն Խուդաբաշյանի հայտը՝ որոշում եմ.
1. Սուրեն Խուդաբաշյանին տրամադրել ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 1 / 3 հասցեում գտնվող հողատարածքում նոր կառուցվող սպասասրահի համար նախագծման թույլտվություն: 2. Սուրեն Խուդաբաշյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Սուրեն Խուդաբաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: