Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2017 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ և ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Արմեն Համբարձումի Հովհաննիսյանին / հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Ազատության 20 հասցեում, ՀՀՎՀ M0061437 և M0062626,/ սեփականության իրավունքով պատկանող, ք.Սևան Ձկնորսների 3 հասցեի հողը և գույքը  <Հողի հարկի մասին> և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքների համաձայն` գույքահարկով և հողի հարկով հարկվող օբյեկտ են: Այդ կապակցությամբ 15.09.2017թ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Սևանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` ժամանակին չվճարված հողի հարկի և գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 01.01.2017թ. դրությամբ վճարման ենթակա գույքահարկի և հողի կարկի ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 1135321 ՀՀ դրամ, ապառք`742439 ՀՀ դրամ, տույժ`392882 ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի,<Հողի հարկի մասին> ՀՀ օրենքի առաջին, 16-րդ ,«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Արմեն Համբարձումի Հովհաննիսյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե ընդհանուր գանձել 1135321 ՀՀ դրամ, այդ թվում`հողի հարկի գումար`489228 ՀՀ դրամ, որից`ապառք`321102 ՀՀ դրամ, տույժ`168126 ՀՀ դրամ և գույքահարկի գումար `646093 ՀՀ դրամ, որից` ապառք`421337 ՀՀ դրամ, տույժ`224756 ՀՀ դրամ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Գումարը ենթակա է վճարման Սևան համայնքի 900165101024 գույքահարկի և 900165101057 հողի հարկի հաշվեհամարներին:

5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է որոշումը ստորագրությամբ ստանալու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդիկ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner