Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2011թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 82.5 %-ով, 106.3 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 87.6 մլն. դրամ: Նախորդ` 2010թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 0.3 %-ով կամ պակաս  եկամուտները կազմել են 0.3 մլն. դրամ:
   2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 90.2 %-ով / պլան 95.6 մլն. դրամ, փաստացի 86.2 մլն. դրամ /: 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի 2011թ. առաջին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 3.9 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2010թ. համեմատությամբ ավելացել են 4.7 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  68.6 %-ով / պլան  28.5  մլն. դրամ, փաստացի 19.6 մլն. դրամ /: Նախորդ` 2010թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 11.9 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել են  2.1  մլն. դրամի չափով:
     2011թ. 1-ին եռամսյակի  ֆոնդային բյուջեն կատարվել է 13.2 %-ով / պլան 10.6 մլն. դրամ, փաստացի 1.4 մլն.դրամ /, 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 4.2 մլն. դրամ կամ 74.8 %-ով:
      Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2010թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
      Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2011թ.   1-ին եռամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 49.2 %-ով: 131.8 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է 64.9 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  66.9 մլն. դրամ:
      Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ամբողջ պահանջի չափով կամ միջին հաշվով 45.0 %` / հունվար ամիսը չեն աշխատել փետրվարը վճարվել է 2-3-ով/ :
       Վարչական բյուջեի ծախսերը կատարվել է  57.1%-ով (111.3մլն.  դրամ պլան, 63.6 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 47.7 մլն. դրամ, այդ  թվում 7.1 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 23.6 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր,  9.7 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 4.5 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն: 
       2010թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2011թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել  են կատարվել  14.1 մլն. դրամ կամ  28.5  %-ի չափով:
       2011թ. 1-ին եռամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 48.7 %-ով / 40.5մլն. դրամ պլան, 19.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2010թ.
 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել 5.8 մլն. դրամի չափով, կամ մոտ 22.6 %-ով ավելի :
            Համայնքի բյուջեի 2011թ. 1-ին եռամսյակի ծախսերը և համեմատականը 2010թ. 1-ին եռամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 
            Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեից  վճարվել է 19.1 մլն. դրամի չափով ասֆալտապատման / նորոգման/ պարտքեր:
ՊԱՐՏՔԵՐ
              Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.11թ. դրությամբ կազմել են  26.1մլն դրամ, այդ թվում փողոցների փոսային նորոգման  գծով`20.4 մլն. դրամ, որից 2011թ. մարվել է 19.1 մլն դրամը :
            Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`
Ընդունել ի գիտություն համայնքի 2011թ.  առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
1-ին եռամսյակ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner