Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2019 թ.

ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ /, ԻՍԿ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 12.03.2019թ.-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելու և առևտրի սրահն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու /նվիրելու/ մասին» թիվ 19-Ա որոշումը` որոշում եմ.

1. Ի կատարումն Սևան համայնքի ավագանու` 12.03.2019թ.-ի թիվ 19-Ա որոշման`  համայնքային սեփականություն հանդիսացող` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 35 հասցեում գտնվող 68.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարել` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 13 տան բնակիչ Վահան Գրիգորյանին հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:  համայնքային սեփականություն հանդիսացող` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 35 հասցեում գտնվող 85.81քմ մակերեսով առևտրի սրահը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 13 տան բնակիչ Վահան Գրիգորյանին: 2. Քաղաքացու հետ կնքել հողատարածքի ուղղակի վաճառքի և առևտրի սրահի նվիրատվության պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Վահան Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fec768eb-256a-4b0a-b080-4a552354d7fd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner