Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Արտյոմ Առաքելյանի դիմումը` ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 15 / 3 հասցեում կառուցված 38.61քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 38.61քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 15 / 3 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 22.08.2019թ.-ի թիվ 507-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 13.09.2019թ. պետական գրանցում ստացած 38.61քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 38.61քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 38.61x1300=50193դրամ, և հողատարածքը` 38.61x1242=47953.62դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 10 / 35 բնակարանի բնակիչ Արտյոմ Առաքելյանին: 2. Քաղ. Արտյոմ Առաքելյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտյոմ Առաքելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: