Ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ, 48-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սևան համայնք, ք. Սևան, Գայի փողոց թիվ 65 / 1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Հասմիկ Էռնեստի Օհանջանյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, Գայի փողոց թիվ 65 / 1 հասցեում գտնվող գույքի՝ սեփականության իրավունքով՝ 1/8-րդ բաժնեմասով, անչափահաս որդուն՝ Վահան Արմանի Սանամյանին (ծնված՝ 21.09.2008թ.) պատկանող բաժնեմասը /վկայական՝ 23042024-05-0072/ վաճառելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները և տրված եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Թույլատրել քաղ. Հասմիկ Էռնեստի Օհանջանյանին՝ վաճառելու անչափահաս որդուն՝ Վահան Արմանի Սանամյանին (ծնված՝ 21.09.2008թ.), սեփականության իրավունքով պատկանող, Սևան համայնք, Գայի փողոց թիվ 65 / 1 հասցեում հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1/8-րդ բաժնեմասը:
2. Քաղ. Հասմիկ Էռնեստի Օհանջանյանին` հոգալ անչափահաս որդու ապրուստը, պաշտպանել իրավունքներն ու շահերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: