Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քանի որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում առկա օրախնդիր է ավտոմեքենաների թողունակությունը մեծացնելը և ամենօրյա խցանումներից խուսափելը, և այն, որ նշված փողոցի ծառերը վերաճելու ենթակա չեն, խանգարում են մարդկանց անցուդարձին, խաթարում են քաղաքի արտաքին տեսքը, շրջակա միջավայրը ծանրաբեռնում են թափոններով, անհրաժեշտություն է առաջացել դրանք փոխարինելու նոր, մշտադալար տնկիներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ներկայումս Նաիրյան փողոցում կատարվում են մեծածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, ուստի

  1. Թույլատրել Սևան քաղաքի Նաիրյան փողոցի հարակից տարածքներում` համաձայն հաստատված հատակագիծ-սխեմայի, կատարելու ավտոկայանատեղերի կազմակերպման և դրանց համար նախատեսված տարածքներում գոյություն ունեցող ծառերի ծառահատման աշխատանքներ:
  2. Առաջարկել քաղաքապետին՝ ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ հատվող ծառերը  չափագրելու, դրանք սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու կամ՝ որպես վառելափայտ, վաճառելու՝ արժեքը՝ որպես ռեսուրսավճար, մուտքագրելով բյուջե:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner