Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱՆԿՈՒՂԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 19 / 9 բնակարանի բնակիչ Դավիթ Գրիգորյանը` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 16 շենքի արևելյան հատվածում ինքնակամ կառուցված 114.54քմ մակերեսով կիսանկուղը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 19 / 9 բնակարանի բնակիչ Դավիթ Գրիգորյանը` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 16 շենքի արևելյան հատվածում` ինքնակամ կառուցել է 114.54քմ մակերեսով կիսանկուղ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀօրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ կիսանկուղը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Դավիթ Գրիգորյանի դիմումը` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 16 շենքի արևելյան հատվածում ինքնակամ կառուցված 114.54քմ մակերեսով կիսանկուղը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 16 շենքի արևելյան հատվածում Դավիթ Հայկի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 114.54քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերես` 95.78քմ/ և զբաղեցրած 114.54քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 16 շենքի արևելյան հատվածում Դավիթ Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 114.54քմ մակերեսով կիսանկուղը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 16 / 59 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Գրիգորյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6c393255-e480-4e45-a4f0-eb14ee739838



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner