Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8.1-րդ, 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 20 / 26 բնակարանի բնակիչ Տաթևիկ Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 30, 31 հասցեում գտնվող առևտրի սրահում ինքնակամ կատարված ձևափոխման և առևտրի սրահին կից կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Տաթևիկ Գևորգյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 30, 31 հասցեում գտնվող առևտրի սրահում` Տաթևիկ Գևորգյանի կողմից ինքնակամ կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1300դրամ - դուռ` 2x1300=2600 դրամ - պատուհան` 17x1300=22100 դրամ 2. Սեփականության իրավունքով Տաթևիկ Գևորգյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 30, 31 հասցեում գտնվող 313.4քմ մակերեսով հողատարածքում` գոյություն ունեցող առևտրի սրահին կից կառուցված 257.92քմ մակերեսով եռահարկ առևտրի սրահը /ներքին մակերես` 223.97քմ/ և 18.36քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված առևտրի սրահի և հարթակի յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600 դրամ` - առևտրի սրահ` 257.92x2600=670592 դրամ, հարթակ` 18.36x2600=47736 դրամ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6ed62de3-53b9-4561-a1e9-4a0b43883c3a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner