Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մարտի 2019 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշումով և հիմք ընդունելով ՌԴ քաղաքացի Աշոտ Պետրոսյանի լիազոր անձ` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 6ա տան բնակիչ Արսեն Հովհաննիսյանի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Պետրոսյանին պատկանող ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 70 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 450.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1.28քմ մակերեսով հողատարածքը և 451.28քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Պետրոսի Պետրոսյանին / ծնված` 07.01.1955թ./ պատկանող ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 70 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 450.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1.28քմ մակերեսով հողատարածքը և 451.28քմ մակերեսով հողատարածքում 1954թ. կառուցված 108.78քմ մակերեսով նկուղը / ներքին մակերես` 87.03քմ /, 43.96քմ մակերեսով կիսանկուղ-ավտոտնակը, /ներքին մակերես` 38.20քմ /, 155.46քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 118.84քմ /, 3.6քմ մակերեսով հարթակը, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Աշոտ Պետրոսի Պետրոսյանին սեփական գույքը: 2. Ճանաչել ինքնակամ ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 70 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Աշոտ Պետրոսի Պետրոսյանին պատկանող 451.28քմ մակերեսով հողատարածքում գտնվող 1954թ կառուցված 28.16քմ մակերեսով կիսակառույց շինությունը / ներքին մակերես` 23.83քմ/: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Աշոտ Պետրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝de211cbf-20cd-4ba7-b4b6-fe9de8c78c4c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner