Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 օգոստոսի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ և 33-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 8 / 29 բանկարանի բնակիչ Կարինե Բադալյանի դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող, ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող 800.0քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքում առանց համապատասխան փաստաթղթերի կառուցված 2.41քմ մակերեսով ավտոտնակի, 154.83քմ մակերեսով բնակելի տան, 9.48քմ ընդհանուր մակերեսով հարթակների, 8.72քմ մակերեսով պարսպի աշխատանքները և համայնքային սեփականություն հանդիսացող 188.5քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 38.38քմ մակերեսով ավտոտնակ օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Ռաֆիկի Բադալյանին, պատկանող, բնակելի կառուցապատման համար նախատեսված 800.0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 2.41քմ մակերեսով ավտոտնակը, 154.83քմ մակերեսով բնակելի տունը, 9.48քմ ընդհանուր մակերեսով հաթակները և 8,72քմ մակերեսով պարիսպ ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինության յուրաքանչյուր 1քմ-ի համար 1300 դրամ` - ավտոտնակ 2.41x1300=3133 դրամ - բնակելի տուն 154.83x1300=201279դրամ - հարթակ 9.48x1300=12324դրամ - պարիսպ 8.72x1300=11336դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Կարինե Ռաֆիկի Բադալյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքին կից ինքնակամ կառուցված 38.38քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 29.9քմ /, 14.95քմ մակերեսով պարիսպը և զբաղեցրած 188.5քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողամասի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված բնակավայրի, ընդհանուր օգտագործումից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 4. Կարինե Ռաֆիկի Բադալյանի կողմից ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքին կից ինքնակամ կառուցված 38.38քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 / 1 հասցե: 5. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով: 6. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 7. Սույն որոշումն ուժի մեջ է` Կարինե Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝255f0243-de77-460e-99b9-b4398c644a1a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner