Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 մայիսի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ, ԾԱԾԿԸ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 13 / 2 բնակարանի բնակիչ Արմեն Մխեյանը` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 19 շենքի հյուսիս-արևմտյան հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 20.22քմ մակերեսով տաղավարը, 4.25քմ մակերեսով ծածկը և 0.73քմ մակերեսով աստիճանները օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 13 / 2 բնակարանի բնակիչ Արմեն Մխեյանը` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 19 շենքի հյուսիս-արևմտյան հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 20.22քմ մակերեսով տաղավար, 4.25քմ մակերեսով ծածկ և 0.73քմ մակերեսով աստիճաններ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արմեն Մխեյանի դիմումը` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 19 շենքի հյուսիս-արևմտյան հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 20.22քմ մակերեսով տաղավարը, 4.25քմ մակերեսով ծածկը և 0.73քմ մակերեսով աստիճանները օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 19 շենքի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Արմեն Ջիվանի Մխեյանի կողմից ինքնակամ կառուցված 20.22քմ մակերեսով տաղավարը / ներքին մակերեսը` 18.24քմ /, 4.25քմ մակերեսով ծածկը, 0.73քմ մակերեսով աստիճանները և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 69.3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուր օգտագործումից` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Ս. Սևանեցու փողոցի թիվ 19 շենքի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Արմեն Մխեյանի կողմից ինքնակամ կառուցված 20.22քմ մակերեսով տաղավարը, 4.25քմ մակերեսով ծածկը և 0.73քմ մակերեսով աստիճանները ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 17 / 57 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արմեն Մխեյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fb0c6ca4-2cdf-4cc9-8ffb-a3edf457f06d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner