Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԴԱՎԹՅԱՆ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒԼՅՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
          Իրողություն է այն, որ հարկատուների որոշ մասը տարիների ընթացքում չի կատարել իր հարկային պարտավորությունները և համայնքային բյուջեի նկատմամբ հողի և գույքահարկի մասով կուտակել է պարտքեր:
          Սևանի քաղաքապետարանի կողմից խնդրին լուծում տալու նպատակով դատարան են ներկայացվում վարչական գործեր` գումարի բռնագանձման վերաբերյալ:
          Վկայակոչելով դատական պրակտիկան և հիմք ընդունելով «Հարկերի մասին»
ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, այն է` «Հարկային պարտավորությունները հաշվարկելու եռամյա վաղեմության ժամկետի վերաբերյալ վերապահում է կատարվել գույքահարկի և հողի մասով», քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցերը բավարարվում են մասամբ`  վերջին 3 տարվա` 2010-2012թթ. համար հաշվարկված հարկերի և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի բռնագանձման պահանջի մասով: Մինչ այդ
`
2010թ-ից առաջ հաշվարկված պարտավորությունների մասով հայցերը ենթակա են մերժման` իրավական առումով հիմնավորված չլինելու պատճառաբանվածությամբ:
          Միաժամանակ հայց ներկայացնող կողմը` քաղաքապետարանը, կատարում է պետական տուրքի վճարումներ համայնքային բյուջեի առանց այն էլ սուղ միջոցներից:
          Հաշվի առնելով այս փաստարկները, հիմք ընդունելով նախադեպերը` անհրաժեշտություն է առաջացել ընդառաջել այն հարկատուներին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում չկատարած հարկային պարտավորությունների մասով կկատարեն համապատասխան վճարումներ` ազատվելով նախկին պարտքերի վճարումից:

 

 

 

 

 

 

          Այս գործընթացը կնպաստի նաև հավաքագրման առավել արդյունավետ և  արագ կազմակերպանը, որը համայնքային բյուջեի կատարման համար լուրջ երաշխիք է: 
Ելնելով վերոհիշյալից, առաջնորդվելով հարկատուների հետ աշխատելու կառուցողական մոտեցումներով`

 

Հարկատուներին ընդառաջելու,  հարկային բեռը թեթևացնելու, հարկման գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով գույքահարկի և հողի մասով հարկային պարտավորությունները հաշվարկել ընթացիկ տարվան նախորդող վերջին 3 տարվա համար` կիրառելով վաղեմության ժամկետ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner