Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2020 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1- ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի և 16-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 2 / 1 բնակարանի բնակիչ Յուրիկ Մարգարյանի դիմումը` Սևանի շրջանի Գագարինի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի՝ 07.28.1993թ. թիվ 7 նիստի որոշման համաձայն իրեն անձնական սեփականության իրավունքով բնակարան կառուցելու համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու և նոր հասցե տրամադրելու մասին` որոշում եմ.

1. Վերականգնել Սևանի շրջանի Գագարինի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի՝ 07.28.1993թ. թիվ 7 նիստի որոշմամբ Յուրիկ Մարգարյանին հատկացված ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող անձնական սեփականության իրավունքով բնակարան կառուցելու համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը: 2. Յուրիկ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 600քմ հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, գ. Գագարին, Շիրազ փողոց թիվ 78 հասցե: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Յուրիկ Մարգարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5d6d78ae-b102-4753-9848-c47d5cc0d86e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner