Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 20
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչ 20% ավել յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից ավելի փաստացի օգտագործման դեպքում նշված  հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականությունը, իսկ 20%-ից ավել հողամասի դեպքում ավելի հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարվում է փաստացի օգտագործողին հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30% չափով:
            28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` համայնքների վարչական տարածքներում մինչև 2001թ, մայիսի 15-ը տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից ավել օգտագործվող` մինչև 300քմ սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը և դրանց վրա կառուցված բնակելի տները և բնակելի նշանակության օժանդակ շինությունները ճանաչվում են այդ ֆիզիկական անձի սեփականությունը:
300քմ հողամասից ավել զբաղեցրած և չկառուցապատված հողամասի դեպքում ավել զբաղեցրած հողամասը օտարվում է հողամասի կադաստրային արժեքով:
            Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետով, 38-րդ հոդվածի 2 և 3 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով և 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 3 հոդվածով`
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին`
-  ուղղակի վաճառքի կարգով օտարելու Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող անհատական բնակելի առանձնատների սեփականատերերի կողմից սահմանված չափից ավել զբաղեցրած հողամասերը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner