Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 նոյեմբերի 2020 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ թիվ N 912-Ն որոշման 18-րդ կետով և հիմք ընդունելով ք. Սևան, Հ. Շիրազի փողոց թիվ 47 տան բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանի դիմումը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Հ. Շիրազի փողոց թիվ 47 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 298.0քմ հողատարածքն իրեն տրամադրելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը և մայիսի 15-ից հետո կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք և օրինական ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանին /ծնված՝17.04.1953թ./ պատկանող ք. Սևան, Հ. Շիրազի փողոց թիվ 47 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ հողատարածքին կից գտնվող 298.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանին սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանին /ծնված՝17.04.1953թ./ պատկանող ք. Սևան, Հ. Շիրազի փողոց թիվ 47 հասցեում գտնվող 868.0քմ մակերեսով հողատարածքում 1990թ. կառուցված 390.95քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 322.19քմ/, 211.66քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես` 170.75քմ/, 24.40քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերես` 18.19քմ/, 7.11քմ մակերեսով աստիճանը, 2.67քմ մակերեսով պարիսպը, 9.92քմ մակերեսով բաց պատշգամբը, 77.85քմ մակերեսով բաց պատշգամբը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանի սեփական գույքը: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ռաֆիկ Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝170b8762-9b77-4196-af36-4eeab3848664



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner