Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 26 / 26 բնակարանի բնակիչ Գառնիկ Հարությունյանը` ք. Սևան, Նալբանդյան փողոցի 38 շենքի հարավային մասում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 55.25քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 26 / 26 բնակարանի բնակիչ Գառնիկ Հարությունյանը` ք. Սևան, Նալբանդյան փողոցի 38 շենքի հարավային մասում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 55.25քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գառնիկ Հարությունյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոցի 38 շենքի հարավային մասում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 55.25քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նալբանդյան փողոցի 38 շենքի հարավային մասում` Գառնիկ Պարունակի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 55.25քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 48.35քմ / և զբաղեցրած 55.25քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նալբանդյան փողոցի 38 շենքի հարավային մասում՝ Գառնիկ Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 55.25քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 38 / 36 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գառնիկ Հարությունյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0ee4da22-3a4d-4a5c-82f4-37c5a3b2d08a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner