Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի կառուցապատման իրավունքով Վլադիմիր և Ղուկաս Ազարյաներին պատկանող ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 10 / 33 հասցեում գտնվող 54քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում: 2. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 10 / 33 հասցեում գտնվող 54քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: