Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Իսահակյան փողոց թիվ 15 տան բնակիչ Ռաֆիկ Ղարիբյանի դիմումը` ք. Սևան, Իսահակյան փողոց,1-ին նրբ թիվ 8 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1360քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված շինությունները սեփական գույք ճանաչելու խնդրանքով՝
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ռաֆիկ Վազգենի Ղարիբյանին /ծնված՝ 10․07․1960թ․/ պատկանող ք. Սևան, Իսահակյան փողոց 1-ին նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի զբաղեցրած 1220,3 քմ հողատարածքում 1956թ.-ին կառուցված 78,88քմ մակերեսով բնակելի տան առաջին հարկը / ներքին մակերես` 55,11քմ/, 79,59քմ մակերեսով բնակելի տան երկրորդ հարկը / ներքին մակերես` 59,08քմ/, 11,26քմ մակերեսով աստիճանները, 3,22քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերես2,37քմ/, 17,67քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերես 10,37քմ/, 16,75քմ մակերեսով ծածկը,1980թ կառուցված 172,16քմ մակերեսով բնակելի տան երկրորդ հարկը/ներքին մակերես134,76քմ/ , 5,02քմ մակերեսով աստիճանները,1985թ կառուցված 61,02քմ մակերեսով ավտոտնակ-խորդանոցը /ներքին մակերես՝ 51․43քմ/, 2,98քմ մակերեսով պարիսպը, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք ճանաչել Ռաֆիկ Վազգենի Ղարիբյանի սեփական գույքը տրամադրելով անշարժ գույքի համար ք Սևան Իսահակյան փ 1-ին նրբ թիվ 11 հասցե։ 2. 2․Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. 3․Սույն որոշումն ուժի մեջ է` Ռաֆիկ Ղարիբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: