Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով 11.11.2019թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները, որոշում եմ.
Ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 1 / 11 հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, հասարակական նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված 7359.6քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ – 714.15դրամ արժեքով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, փողոց 2 փակուղի 2 թիվ 12 տան բնակիչ Սուրեն Գոռի Խուդաբաշյանին: 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Սուրեն Խուդաբաշյանին` - հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: