Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 5 / 27 բնակարանի բնակիչ Յուրի Առուստամյանը` ք. Սևան, Խաղաղության փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 35.30քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 35.30քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 5 / 27 բնակարանի բնակիչ Յուրի Առուստամյանը` ք. Սևան, Խաղաղության փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների շարքում համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 35.30քմ մակերեսով ավտոտնակ, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցել է 35.30քմ մակերեսով տնտեսական շինություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 35-րդհոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Յուրի Առուստամյանի դիմումը` ք. Սևան, Խաղաղության փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 35.30քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 35.30քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Խաղաղության փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների շարքում Յուրի Նիկոլայի Առուստամյանի կողմից ինքնակամ կառուցված 35.30քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 31.76քմ/, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 35.30քմ մակերեսով տնտեսական շինությունը / ներքին մակերեսը` 31.02քմ / և զբաղեցրած 35.30քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Խաղաղության փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների շարքում Յուրի Առուստամյանի կողմից ինքնակամ կառուցված 35.30քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 35.30քմ մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 89 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Յուրի Առուստամյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c06a272c-f424-45e3-805c-81b6382844c0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner