Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց 9 / 13 բնակարանի բնակիչ Հենրիկ Ահարոնյանը` ք. Սևան, Խաղաղության փողոցի 8 շենքի հյուսիս-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 25.05քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց 9 / 13 բնակարանի բնակիչ Հենրիկ Ահարոնյանը` ք. Սևան, Խաղաղության փողոցի 8 շենքի հյուսիս-արևելյան հատվածում` ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 25.05քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 35-րդհոդվածի 1-ինկետի 24)-րդենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդհոդվածի 4-րդկետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հենրիկ Ահարոնյան դիմումը` ք. Սևան, Խաղաղության փողոցի 8 շենքի հյուսիս-արևելյան հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 25.05քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան Խաղաղության փողոցի 8 շենքի հյուսիս-արևելյան հատվածում` ավտոտնակների շարքում, Հենրիկ Անդրանիկի Ահարոնյանի կողմից ինքնակամ կառուցված 25.05քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 23.25քմ / և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 25.05քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Խաղաղության փողոցի 8 շենքի հյուսիս-արևելյան հատվածում՝ավտոտնակների շարքում, Հենրիկ Ահարոնյան կողմից ինքնակամ կառուցված 25.05քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 9 / 26 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Հենրիկ Ահարոնյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: