Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2010թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2010թ. տարեկան  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2010թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 91.7%-ով, 415.7 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 381.4 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 34.2 մլն. դրամ, ա/թ վարչական բյուջեի գծով 11.7 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով` 22.5 մլն. դրամ : Նախորդ` 2009թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 15.7%-ով կամ ավել եկամուտները կազմել են 51.9 մլն. դրամ:
            2010թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 96.9 %-ով / պլան 375.5 մլն. դրամ, փաստացի 363.8 մլն. դրամ /: 2009թ. համեմատությամբ   բյուջեի  վարչական մասում ավել եկամուտները կազմել են 46.6 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2009թ. համեմատությամբ ավելացել են 14.7 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 88.9 %-ով / պլան 105.0 մլն. դրամ, փաստացի 93.4մլն. դրամ /: Նախորդ` 2009թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները թերակատարվել են 4.0 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել  է 3.9 մլն. դրամի չափով: Սեփական եկամուտների թերակատարումը պայմանավորված է  համարյա բոլոր խոշոր հարկատեսակների և վարձավճարների թերակատարմամբ / հողի հարկ, գույքահարկ, հողի և գույքի վարձավճարներ / : Համայնքի ֆոնդային բյուջեն կատարվել է 43.8%-ով / ճշտված պլան 40.2 մլն. դրամ, փաստացի 17.6 մլն. դրամ / : Նախորդ 2009թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են  5.3 մլն. դրամով կամ 42.7%-ով :
            Համայնքի 2010թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:
ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են  համայնքի 2010թ. տարեկան բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 91.8 %-ով: 422.3 մլն.դրամ պլանային  ծախսերի դիմաց  փաստացի կատարվել  է  387.8 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  34.5 մլն. դրամ:
            Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 96.9%-ով (375.5մլն.  դրամ պլան, 363.8 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 11.7 մլն. դրամ : Վարչական բյուջեի 42.2%-ը կամ 153.7 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 77.7 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (21.4%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 54.4 մլն. դրամ կամ վարչական մասի 15.0 % -ը : Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2010թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. Կրթության ծախսերը` 94.8% , մշակույթի ծախսերը` 95.3%:
            2009թ. տարեկան համեմատությամբ 2010թ.  վարչական բյուջեի ծախսերը գերազանցվել են 51.9 մլն. դրամ կամ 16.7 %-ի չափով:
 2010թ.  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 76.0 %-ով / 95.3  մլն. դրամ պլան, 72.4 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2009թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 31.8 մլն. դրամ, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել են  78.4 % -ով :
            Համայնքի բյուջեի 2010թ.  ծախսերը և համեմատականը 2009թ.   նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 
             Համայնքի 2010թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 30.6 մլն. դրամի չափով ասֆալտապատման, անձրևաջրատար ցանցի և  փոսային հիմնանորոգման համար` կուտակելով 20.4 մլն. դրամի չափով պարտք : Ձեռք են բերվել և տեղադրվել   2.0 մլն. դրամի 4 կոմպլեկտ մանկական խաղահրապարակներ, 6.3 մլն. դրամի չափով կատարվել է փողոցային լուսավորության կառուցման ծախսեր, ա/թ 3.4 մլն. դրամը փողոցային լուսավորության ցանցի կառուցում և 2.9 մլն. դրամը այդ գծով պարտքի վճարում, վերանորոգվել են մի շարք փողոցների դիտահորեր / 2.0 մլն. դրամ /, կատարվել են բազմաթիվ  այլ աշխատանքներ, իրականացվել են նաև այլ ծրագրեր :
            ՊԱՐՏՔԵՐ
            Առ 01.01.10թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 16.4 մլն. դրամ :
Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկային : 2010թ. ընթացքում մարվել է 16.4 մլն. դրամի  փողոցային  հիմնանորոգման պարտքեր : 2010թ. ընթացքում  կուտակվել է 26.6 մլն. դրամի չափով փողոցների փոսային հիմնանորոգման,«Մանկապատանեկան մարզադպրոց»,«ՄՊՍԿ» ՀՈԱԿ-ների  գծով և այլ  պարտքեր : Առկա պարտքերի մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են N 3 աղյուսակում :
            2010թ. ֆինանսատնտեսագիտական բաժնի աուդիտորական խմբի կողմից 11 ՀՈԱԿ և համայնքի ղեկավարի աշխատակազմում կատարվել է ներքին աուդիտ 2009թ. կարեկան հաշվետվությունների հիման վրա, կազմված համապատասխան հաշվետվությունները և եզրակացությունները, գործող կարգի համաձայն ուղարկված են ՀՀ Ֆինանսների նախարարություն :

 

            Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 69 հոդվածով, 16-րդ հոդվածի 3 և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 2-րդ  կետի պահանջներով`

Հաստատել համայնքի 2010թ. տարեկան  բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

/ թիվ 1,2,3 հավելվածները կցվում են /

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner