Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումամբ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի վարձակալության իրավունքով Վոլոդյա Սաղաթելյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան 129 շենքի հարավային մասում գտնվող 18.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 129 / 37 հասցե: 2. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 129 / 37 հասցեում գտնվող 18.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: