Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2019 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 13.06.2019Թ.-Ի N 349-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. Սևան համայնքի ղեկավարի` 13.06.2019թ.-ի N 349-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ. Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Մաշտոցի փողոց թիվ 8 տան բնակիչ Գոռ Հայրումյանը` ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող տաղավարին կից իր կողմից ինքնակամ կառուցված 12.20քմ մակերեսով հաթակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Մաշտոցի փողոց թիվ 8 տան բնակիչ Գոռ Հայրումյանը` ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող տաղավարին կից իր կողմից ինքնակամ կառուցել է 12.20քմ մակերեսով հարթակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 և հաշվի առնելով, որ հարթակը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գոռ Հայրումյանի դիմումը` ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող տաղավարին կից իր կողմից ինքնակամ կառուցված 12.20քմ մակերեսով հարթակը, օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող տաղավարին կից Գոռ Կամոյի Հայրումյանի կողմից ինքնակամ կառուցված 12.20քմ մակերեսով հարթակը և զբաղեցրած ու սպասրկման համար նախատեսված 22.61քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը` համապատասխանեցնելով Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան Շահումյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող տաղավարին կից Գոռ Հայրումյանի կողմից ինքնակամ կառուցված 12.20քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 35 / 66 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոռ Հայրումյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f7b565c6-e7e0-4fae-b32d-ede0ba869db8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner