Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 39
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

2012Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի, ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով`

 

Հաստատել համայնքի 2012թ. տեղական տուրքերի և վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը`
1.         Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`  4500 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  9000 դրամ,
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  15000 դրամ,
բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  21000 դրամ.

 

ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  900 դրամ,
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 1500 դրամ:
2.         Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` 900 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը:
3.         Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 1500 դրամ:
4.         Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է
ա) ոգելից խմիչքի վաճառքի թույլատվության համար` հիմնական և ոչ հիմնական    շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար`  5000դրամ
բ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլատվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 5000 դրամ
5.         Համայնքի տարածքում
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150 000 դրամ:
6. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար` 50000 դրամ:
7. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) առևտրի օբյեկտների համար` 25 000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար` 500 000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000 դրամ:
8.  Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլատվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանված է 0 դրամ
9. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար` 1500 դրամ.
ե) դատարկ գովազդային վահանակների համար՝  700 դրամ։
10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 5000 դրամ:
11. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեներ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ:
12. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու, հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար  5000դրամ
13. Տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալությամբ տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար ՏԻՄ մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 0 դրամ:
14. ՏԻՄ կողմից մրցույթներ և աճուրդների հետ կապված մասնակիցների վճար  3000 դրամ:    

 

      ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ,  ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

            Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի,  «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջների`

 

1.      Թույլատրել` վարձակալության հանձնելու
ü      համայնքային սեփականության բնակելի տարածքները `
            Սահմանել տարեկան վարձավճար  1քմ `                                   -             200 դրամ:
ü      համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները :
            Սահմանել տարեկան վարձավճար  1քմ`                                    -          1000 դրամ:
            Գագարինում սահմանել տարեկան վարձավճար  1քմ` -          200 դրամ:
ü      համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները`
            Սահմանել տարեկան վարձավճար`                                 1 քմ - 200 դրամ:
2.      2012թ. համար համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման  և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
-     Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրվող օբյեկտների 1 քմ հողօգտագործման համար` կառուցապատման  վճար տարեկան 400 դրամ.
-     քաղաքի մնացած տարածքներում տեղադրվող օբյեկտների համար վճար 1քմ` տարեկան 300 դրամ.
-     Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների համար` 1քմ-տարեկան 150 դրամ.
-     ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1քմ հողատարածքի համար` տարեկան վճար 150 դրամ.
-     ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան վճար 150 դրամ.
-     բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1քմ հողօգտագործման, կառուցապատման վճար` տարեկան 150 դրամ.
-     գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան 30 դրամ.
-     ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ համար` հողօգտագործման վճար սահմանել տարեկան 30 դրամ.
-     գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվով` տարեկան 120 դրամ.
-     բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ համար տարեկան 100 դրամ.
-     առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 -  90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.
-     գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /:
-     արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել 1 քմ-ի համար մինչև 10- 30 դրամ, ըստ գոտիականության սխեմաների:
-  կանաչապատման, բարեկարգման նպատակով տրամադրված հողի 1քմ-ի համար վարձավճար սահմանել տարեկան 30 դրամ
3.      Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ :
4.      Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար 1000 դրամ:
5.      Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով`   372.6 դրամ, իսկ ուղղակի վաճառքի գին կադաստրային արժեքով-1242 դրամ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner