Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 02/11/2023 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառումը ըստ բնակավայրերի և կեցության վայրերի, ամենօրյա ամփոփը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, իրավասու կառույցներին.
- Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը, դրանք ներկայացնել խմբակցությունների ղեկավարներին.
- Համագործակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ ՀՀ վարչապետի գավաթի համար անցկացվող վազքուղու մրցումներին աշակերտների տեղափոխումը կազմակերպելու համար.
- Նախապատրաստել և ի մի բերել 2024 թվականի ներկայացվող սուբվենցիոն հայտերի փաթեթները` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնելու համար.
- Սևան համայնքում Թումո տուփերի տեղադրման համար համագործակցել համապատասխան կազմակերպությունների հետ, ակտը ուղարկել պետգույքի կոմիտե.

Ս. Համբարձումյանին`

- Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ.
- Աջակցության տրամադրումից հետո կազմակերպել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:

Ա. Հովհաննիսյանին`

- Պարբերաբար աշխատել համայնքի տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների հետ` ԼՂ-ից տեղահանված դպրոցահասակ երեխաների շարժը վերահսկելու նպատակով.
- Իրականացնել հաշվառում համայնքի ՆՈՒՀ-եր հաճախող և հերթագրված արցախցի երեխաների մասով.

Մ. Մկրտչյանին`

- Հետևել ընթացիկ տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներին` համագործակցելով կապալառու կազմակերպությունների հետ.
- Շարունակել 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջացման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը.

Է. Ղազարյանին`

- Համագործակցելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ` ապահովել աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագրերի կնքման գործընթացը` ընդգրկելով համայնքի տարածքում գործող բոլոր տնտեսվարողներին և իրավաբանական անձանց.

Դ. Թորոսյանին`

- Համագործակցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ և ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հյուրանոցներում, հանգստի գոտիներում ԼՂ-ից տեղահանված անձանց բնակության վերաբերյալ տեղեկատվություն` նշելով բնակվողների անունները /ստորագրությամբ/.

Զ. Հարությունյանին`

- Բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել գյուղատնտեսական առկա վիճակը, իրականացվող ծրագրերը և խնդիրները, ներկայացնել համապատասխան տեղեկատվություն.

Վարչական ղեկավարներին`

- Ամենօրյա պարբերականությամբ հաշվառել և Սևանի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել բնակավայրերում բնակվող տեղահանված արցախցիների գրանցամատյանները, կատարել կարիքների գնահատում և ներկայացնել առկա խնդիրները.
- Հետևել բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գույքագրել առկա խնդիրները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner