Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 08/01/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց 2023թ. արձանագրված արդյունքների, բյուջեի կատարողականին, այնուհետև համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Զ. Հարությունյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի 6 բնակավայրերի մասով և նշել նպատակահարմարությունը կարկտապաշտպան ցանցերի ներդրման առանձնահատուկ պայմանների կիրառմամբ աջակցության ծրագրից օգտվելու համար.
- Կատարել շրջայց առևտրի սրահներում և խանութներում, իրազեկել պոլիէթիլենային տոպրակների օգտագործման մասին.

Ա. Ղուկասյանին`

- Նախապատրաստել համայնքի 2024թվականի ՏԱՊ-ը.
- Համայնքի բնակավայրերից ուղարկված 2023թվականի գույքագրման արդյունքները ի մի բերել և ներկայացնել համայնքի ավագանու նիստի հաստատմանը.
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և հավաքագրել տեղեկատվություն բնակավայրերում ընտրատեղամասերի համար հատկացված շենքերի մատչելիության վերաբերյալ.

է. Ղազարյանին`

- Ներկայացնել հաշվետվություն 2023թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ` ծախսային և եկամտային բաղադրիչներով.
- 2024թվականի բյուջեն ներբեռնել ծրագրում.
- Ներկայացնել տեղեկատվություն ապառք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- 2024թվականին համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ կատարված առաջարկությունների և դիտողությունների մասով կազմակերպել քննարկումներ նախագծող ընկերության հետ, ներկայացնել ճշգրտված տվյալներ.
- Ամփոփել 2023թվականի աճուրդների միջոցով օտարված հողատարածքների վերաբերյալ տեղեկատվությունը.
- Ներկայացնել տեղեկատվություն 2022-2024թվականի հունվարի 6-ը բնակավայրերում կատարված ինքնակամ շինությունների վերաբերյալ.

Ա. Հովհաննիսյանին`

- Համագործակցել մշակութային կենտրոնի, ԳԿՀ-ի աշխատակիցների հետ Հայոց բանակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով.
- Վերահսկել արտադպրոցական հաստատություններում ջեռուցման գործընթացը.

Դ. Թորոսյանին`

- Ներկայացնել համայնքում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը.
- Համագործակցել տեղական և միջազգային կառույցների հետ, ներկայացնել այն ծրագրերը, որոնց իրականացումն առաջնահերթություն է, և կատարվող ծրագրային առաջարկների վերաբերյալ անցկացնել նախնական քննարկումներ.

Վարչական ղեկավարներին`

- Ամփոփել և ներկայացնել 2023թվականին բնակավայրերում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և առկա հիմնախնդիրները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner