Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 21
 
Համար 21Ամսաթիվ 20/11/2023 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Ամբողջացնել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող անձանց պետության կողմից տրամադրված աջակցության վերաբերյալ տեղեկատվություն.
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա վաճառվող գույքերի, հողատարածքների բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ.
- 2024թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերն ամբողջացնել` հաշվի առնելով կատարված փոփոխությունները.
- Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը, գրությունների ուղարկման ժամկետներին և պատշաճ կատարմանը.

Ս. Համբարձումյանին`

- Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ.
- Աջակցության տրամադրումից հետո կազմակերպել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:

Ա. Հովհաննիսյանին`

- Պարբերաբար աշխատել համայնքի տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների հետ` ԼՂ-ից տեղահանված դպրոցահասակ երեխաների շարժը վերահսկելու նպատակով.
- Իրականացնել հաշվառում համայնքի ՆՈՒՀ-եր հաճախող և հերթագրված արցախցի երեխաների մասով.
- Ստուգիչ այցեր կազմակերպել համայնքի ՆՈՒՀ-եր, ստուգել սննդի կազմակերպման և բաշխման գործընթացը.
- Պատշաճ կազմակերպել խնամակալության և հոգաբարձության աշխատանքները, տնայցերը կատարել ժամանակին.

Մ. Մկրտչյանին`

- Հետևել ընթացիկ տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներին` համագործակցելով կապալառու կազմակերպությունների հետ.
- Շարունակել 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջացման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը.
- 2024թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար համագործակցել աշխատակազմի հետ.
- Համայնքի ճանապարհային երթևեկության սխեմայի կազմման գործընթացը հասցնել ավարտին` ավագանու հաստատմանը ներկայացնելու համար.

Դ. Թորոսյանին`

- Համայնքում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի մասով համագործակցել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները.
- Մասնակցել սուբվենցիոն հայտերի կազմման, փաստաթղթերի հավաքագրման աշխատանքներին.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ` բնակֆոնդին վերաբերող խնդիրների լուծման, համայնքի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման համար.

Վարչական ղեկավարներին`

- Ամենօրյա պարբերականությամբ հաշվառել և Սևանի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել բնակավայրերում բնակվող տեղահանված արցախցիների գրանցամատյանները, կատարել կարիքների գնահատում և ներկայացնել առկա խնդիրները.
- Հետևել բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գույքագրել առկա խնդիրները.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների շենք-շինությունների, մեքենասարքավորումների վերաբերյալ, դրանք ներառել նաև ՀԿՏՀ համակարգում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner