Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 20-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2018 թվականի N 20-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2017ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2017թվականի տարեկան արդյունքներով իրականացվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրում:
Գույքագրումը կատարվել է ըստ առանձին հիմնարկությունների և քաղաքապետարանի: Արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին: Համայնքի մսուր-մանկապարտեզների, արտադպրոցական հիմնարկների, «Գրադարանների կենտրոնացված համակարգ», «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ների գույքագրման ընդհանրացված ամփոփագիրը ներկայացված է հետևյալ ցուցանիշներով: 01.01.16թ. դրությամբ գույքի արժեքը կազմել է
• ԸՆԴԱՄԵՆԸ` հիմնական միջոցներ և գույք` 134530.7հ.դրամ
2016-2017թթ. ընթացքում դուրս է գրվել ԸՆԴԱՄԵՆԸ` հիմնական միջոցներ և գույք` 12665.2 հ. դրամ
Համայնքի բյուջեի միջոցներով և մի շարք ծրագրերի իրականացմամբ ստացվել է
ԸՆԴԱՄԵՆԸ`  հիմնական միջոցներ և գույք` 24135.1 հ. դրամ
Տարեվերջին` առ 01.01.2018թ. դրությամբ, ՀՈԱԿ-ների գույքի ձեռքբերման արժեքը կազմել է
ԸՆԴԱՄԵՆԸ` ՀՈԱԿ-ներ /հիմնական միջոցներ և գույք` 146001.0 հ. դրամ
«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գույքը 01.01.2016թ. կազմել է
ԸՆԴԱՄԵՆԸ` հիմնական միջոցներ, գույք, քաղաքապետարանից անհատույց ստացված միջոցներ ` 61023.0 հ. դրամ
«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ից գույքի դուրսգրում չի կատարվել:
Տարվա ընթացքում «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին մուտքագրվել է 3320.0 հ.դրամ և 01.01.2018թ. դրությամբ ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գույքի ձեռքբերման արժեքը կազմել է
ԸՆԴԱՄԵՆԸ` հիմնական միջոցներ, գույք, անհատույց ստացված` 64343.0 հ. դրամ «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ գույքի ձեռքբերման արժեքը 01.01.2016թ. և 01.01.2018թ. դրությամբ կազմել է
ԸՆԴԱՄԵՆԸ` 24259.1հ. դրամ / փոփոխության չի ենթարկվել/ Քաղաքապետարանի հաշվապահական հաշվեկշռում հիմնական միջոցների և գույքի արժեքը 01.01.2016թ. դրությամբ, ըստ գույքագրման արդյունքների, կազմել է
ԸՆԴԱՄԵՆԸ` քաղաքապետարան` 450119.4 հ. դրամ Քաղաքապետարանի հաշվեկշռից դուրսգրումները, օտարումները, ՀՈԱԿ-ների հաշվեկշիռներին տեղափոխումներ չեն եղել:
2017թ. տարվա ընթացքում քաղաքապետարանի հաշվեկշիռ մուտքագրվել են 175.0 հ. դրամ հիմնական միջոցներ և 7209.6 կառույցներ, հիմնականում լուսավորության ցանցի գծով:
01.01.2018թ. դրությամբ քաղաքապետարանի հաշվեկշռում գույքի ձեռքբերման արժեքը կազմել է ԸՆԴԱՄԵՆԸ ` հիմնական միջոցներ, գույք, կառույցներ և այլն 457504.0 հ.դրամ:
Այսպիսով, համայնքի գույքի արժեքը 01.01.2016թ. դրությամբ կազմել է ԸՆԴԱՄԵՆԸ` 669932.2հ. դրամ, իսկ 01.01.2018թ. դրությամբ` 692106.7 հ.դրամ:
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի պահանջներով`

1. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքի 2017թվականի տարեկան գույքագրման արդյունքները /թիվ 1 հավելվածը կցվում է /:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(96.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner