Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N1/փ-257 եզրակացությունը՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարված հետևյալ փոփոխությունը՝ 1.1 ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց N1/2 հասցեում գտնվող 05-004-0302-0023 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.39756հա մակերեսով հողամասն էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց N1/2 հասցեում գտնվող 05-004-0302-0023 կադաստրային ծածկագրով 0.39756հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի, գործառնական նշանակությունը՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար: 1.2 Նշված փոփոխությունն արտացոլել Սևան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |