Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Աշոտ Ղարիբյանի դիմումը` Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 29 / 2 հասցեում կառուցված 9.99քմ մակերեսով հարթակը, զբաղեցրած 37.8քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ հարթակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.

 1. Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 29 / 2 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 22.07.2024թ. թիվ 1649-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 30.01.2025թ. պետական գրանցում ստացած 9.99քմ մակերեսով հարթակը՝ 1քմ՝ 3084 դրամ, 37.8քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 792.0դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ. Աշոտ Լերմոնտի Ղարիբյանին։ 2. Քաղ. Աշոտ Լերմոնտի Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner