Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 78
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 78


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2024ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, հաշվի առնելով Սևան համայնքի առաջնահերթությունները` 

 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Սևան համայնքի կողմից 2024 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերին`
1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազի փողոցի ասֆալտապատում»;
2) «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզների վերանորոգում»;
3) «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում»;
4) «Դդմաշեն բնակավայրի մշակույթի տան վերանորոգում»;
5) «Սևան համայնքի Սևան քաղաքի մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերականգնում»;
6) «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում»;
7) «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցում և խորքային հորի կառուցում»:
8) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի գերեզմանոց տանող և Վարսեր բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում »;
2. Սահմանել, որ
1) ծրագրերի իրականացման համար համայնքային ներդրումները կատարվելու են Սևան համայնքի 2024թ. ֆոնդային բյուջեից;
2) ծրագրերի իրականացման հետ առնչվող փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner