|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2016 թվականի N 13-Ա |
«ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 1 «ԲՈՂԲՈՋ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 2 «ԶԱՐԹՈՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 3 «ՀԵՔԻԱԹ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 4 «ԳԱԼԻՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ԳԱԳԱՐԻՆԻ Մ/Մ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՈՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18) կետի պահանջներով ` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մ/մ» և «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մ/մ», «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ», «Սևանի թիվ 4 «Գալիք» մ/մ», «Գագարինի մ/մ» ՀՈԱԿ-ների համար ծնողական վճարների ամսական դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանել 0 դրամ / զրո /:
2. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 23.12.2013թ. թիվ 59-Ա որոշման 2-րդ գլխի 1.4 կետը, 18.02.2014թ. թիվ 4-Ա, 30.04.2015թ. թիվ 20-Ա որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ` ստորագրման պահից: |
Կողմ -15 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|