Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 24 / 6 բնակարանի բնակիչ Գոհար Ափոյանի դիմումը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 24 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 54.84քմ մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Գոհար Լեվիկի Ափոյանի կողմից ք. Սևան Սայաթ-Նովա փողոց թիվ 24 շենքի հյուսիսային հատվածում` ավտոտնակների շարքում,ինքնակամ կառուցված 54.84քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 48.73քմ /, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 128.23քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Գոհար Ափոյանի կողմից ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 24 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 54.84քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Գրիգոր Լուսավորչի փողոց թիվ 26 / 9 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոհար Ափոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: